00:00:00

Պուտինը մեկնում է Անկարա

18:06, 02 ապրիլ 2018 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը մեկնում է Անկարա։ Նշվում է, որ ապրիլի 3-4-ը Պուտինն Անկարայում կքննարկի ռազմավարական նախագծերը, մասնավորապես՝ էներգետիկայի բնագավառում, ինչպես նաեւ՝ միջազգային թեմաներով, այդ թվում նաեւ՝ Սիրիայի տիրող իրավիճակը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը: «2018 թվականի ապրիլի 3-ին եւ 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով պաշտոնական այցով կժամանի Անկարա»,- նշվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Անկարայում կկայանա բարձր մակարդակի ռուս-թուրքական համագործակցության խորհրդի յոթերորդ նիստը: «Կքննարկվեն երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման ընթացքը, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում: Նախատեսվում է շոշափել տարածաշրջանային եւ միջազգային արդիական հարցերը, ներառյալ՝ ահաբեկչության դեմ համատեղ պայքարը, Սիրիայում տիրող իրավիճակը», - նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր