00:00:00

2 քաղաքացի բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հավատացյալների նկատմամբ. Աշոտյան

09:24, 11 նոյեմբեր 2019

Պարզվում է, որ երեկ երկու քաղաքացի մուտք են գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ, և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Պարզվում է, որ երեկ երկու քաղաքացի մուտք են գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ, և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ: Նրանք եկեղեցու ներսում անվայել արտահայտություններ են վանկարկել և ըստ տեղեկութունների, նմանատիպ արարքներ կատարել են նաև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Հիշեցի, որ իշխանափոխության օրերին մեկ այլ անձ փորձել էր սղոցել Էջմիածնի Մայր Տաճարի գմբեթի խաչը։ Իսկ եկեղեցու հանդեպ ինչե՜ր են կատարվել ու կատարվում այս երկու միջադեպերի արանքում, հիշեք ինքներդ։ Ինչ-որ բան ինձ հուշում է, որ շուտով երիտասարդ աղջիկների մի խումբ էլ ներխուժելու է որեւէ եկեղեցի եւ բացի իր դոշերը։ Կամ party կազմակերպի: Կամ խորը ու համապարփակ համբուրվի։ Հ.Գ. Անգլերենից լավ չեմ։ Կարո՞ղ եք օգնել։ Pussy Riot հայերեն ոնց կլինի»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր