00:00:00

Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդի օրերը

22:23, 10 նոյեմբեր 2019

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ստորագրել է 405-Ն հրամանը, որով հաստատել է հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության ձմեռային արձակուրդի օրերը:

Առաջին դասարանցիների ձմեռայինը արձակուրդները տրվում են 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների ձմեռայինը արձակուրդները տրվում են 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ։ Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդները տրվում են 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 7-ը ներառյալ։ Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով նախարարությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր