00:00:00

Երգչուհի Մայլի Սայրուսը վիրահատության է ենթարկվել

02:26, 11 նոյեմբեր 2019 Շոուբիզնես

Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը վերականգողական փուլում է գտնվում ձայնալարերի վիրահատությունից հետո: Այս մասին հայտնում է People ամսագիրը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: Ձայնալարերի հետ կապված խնդիրներ երգչուհու մոտ հայտանբերվել էին այս տարվա հոկտեմբերին, երբ վերջինիս հոսպիտալացրել էին նշագեղձերի բորբոքմամբ: Հենց այն ժամանակ էլ պարզ էր դարձել, որ վիրահատական միջամտություն է անհրաժեշտ: Հաղորդվում է, որ վիրահատությունը հաջող է անցել: Վերականգնման ընթացքը կարող է մի քանի շաբաթ տևել, ինչի պատճառով Սայրուսը ստիպված կլինի մինչև հաջորդ տարի հետաձգել նոր երգերի հետ կապված աշխատանքային գործունեությունը: Աղբյուրների տվյալներով՝ երգչուհին իրեն լավ է զգում և ապաքինվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր