00:00:00

«Մեր հայհոյեց ու հելավ խփեց, բգիցս բռնել խեղդում էր, ես էլ սեղանից վերցրի դանակը». Դանակահարություն Աշտարակում

18:02, 02 ապրիլ 2018 Իրավական

Մարտի 25-ի երեկոյան Աշտարակի Րաֆֆու փողոցում դանակահարություն է կատարվել: Տներից մեկում երեք հոգով խմել էին, որի ժամանակ էլ տեղի է ունեցել դանակահարությունը: Տուժողը ոստիկաններից տեղի ունեցածը թաքցնելու համար հիվանդանոց չէր դիմել, փոխարենը գիշերը գնացել էր Ապարան՝ հարազատներից մեկի տուն: Բարեկամները փորձել են վիրակապել, բայց տեսնելով, որ արնահոսությունը չի դադարում, նրան հիվանդանոց էին հասցրել:

Հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժին հաջորդ օրը հաղորդում է ստացվել, որ մրամնի տարբեր տեղերում կտրած-ծակած վերքերով, ներքին արնահոսությամբ իրենց մոտ է տեղափոխվել 49-ամյա մի տղամարդ: նա հայտնել է, որ մեկ օր առաջ ընկերոջ տանը անծանոթ մեկն է դանակահարել:

Տուժողը կասկածյալին ընդամենը մի քանի անգամ էր տեսել, միայն գիտեր, որ անունը Գագիկ է: Ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունն ու գտնվելու վայրը: Մարտի 27-ին Աշտարակում իրավապահները հայտնաբերել են Գագիկ Ն.-ին ու բերման ենթարկել: «Նստած էինք, ասիքն՝ մի բաժակ բան խմենք: Մեր հայհոյեց ու հելավ խփեց, բգիցս բռնել խեղդում էր: Սեղանի վրայից դանակը վեկալա ու խփեցի, որ ազատվեի»,-ոստիկանությունում պատմել է Գագիկ Ն.-ն: https://www.youtube.com/watch?v=8Wg9EFtyN7c

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր