00:00:00

Նիկոլ Փաշինյանը Վայքում ծանոթանում է սուբվենցիոն ծրագրերին

16:49, 10 նոյեմբեր 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելել է Վայոց Ձորի մարզի Վայք քաղաք: Վայքի քաղաքապետ Թարո Ավետյանը նրան է ներկայացնում քաղաքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը: Նրանց է ուղեկցում նաեւ Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՏԶԿ նախարար Սուրեն Պապիկյանը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` նոյեմբերի 10-ին այցելել է Գորիս: Նա Գորիսում շրջայց է  կատարում  Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի, Գորիսի քաղաքապետ  Առուշ Առուշանյանի հետ: Նա ծանոթացել  է սուբվենցիոն եւ զարգացման այլ ծրագրերի կատարման ընթացքին: Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը գտնվել է Արցախում: Նա մասնակցել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին: Ռոբոտաշինության խմբակի պայմաններին ծանոթանալու ժամանակ վարչապետն ասաց, որ 10 լավագույն աշակերտների ինքը կֆինանսավորի եւ նախարար Պապիկյանին հանձնարարեց զբաղվել այդ հարցով: Նշենք, որ մեկ աշակերտի ամսական վճարը կազմում է 8 հազար դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր