00:00:00

Այսօր «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը Արցախում էր

20:51, 09 նոյեմբեր 2019

Այսօր «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը Արցախում էր։ Ինչպես նախապես հայտարարել էինք, այցելության ընթացքում կազմակերպության նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը հանդես եկավ դասախոսությունների շարքով։ Դասախոսությունները նվիրված էին կեղծ լուրերի դեմ պայքարին, ինչպես նաև 2020 թվականի նախագահական և Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ՝ Արցախի ընտրական օրենսդրության առանձնահատկություններին։ Շնորհակալ ենք արցախցիներին ջերմ ընդունելության, ակտիվ և շահագրգիռ քննարկումների համար։ Առաջիկայում «Իրավական կրթություն և վերահսկողություն» կազմակերպությունը հանդես կգա Արցախում դասախոսությունների նոր շարքով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր