00:00:00

Երկրապահը հարգեց ապրիլյանի զոհերի հիշատակը (տեսանյութ)

17:05, 02 ապրիլ 2018

Ապրիլյան պատերազմի զոհերի ոգեկոչման արարողությունների շարք էին կազմակերպել պատանի երկրապահները: Նախ ծաղկադրում կատարվեց ԵԿՄ վարչության տարածքի խաչքարերի պուրակում, ապա՝ Եռաբլուրում: Եռաբլուրում ծաղիկներ խոնարհվեցին անհայտ կորած ազատամարտիկների խորհրդանշական հուշարձանի մոտ, Սպարապետի, զոհված երկրապահների շիրմաքարերի մոտ, իսկ ոգեկոչման հիմնական արարողությունն իրականացվեց Ապրիլյան պատերազմի հերոս նահատակների շիրմաքարերի մոտ: Զուգահեռաբար հիշատակման արարողություններ էին կազմակերպվել ամբողջ Հանրապետության եւ Արցախի եղբայրական գերեզմաններում, պանթեոններում, պատմական հուշարձանների մոտ: Բոլոր այս միջոցառումների ժամանակ պատանի երկրապահներին ուղեկցում էին երիտասարդ երկրապահներն ու պատերազմի մասնակից ավագ սերնդի երկրապահները: https://www.youtube.com/watch?v=3nx1fHDpGng&feature=share

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր