00:00:00

Սյունիքի մարզում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. կասկածյալը մանրամասներ է պատմել

15:42, 02 ապրիլ 2018 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 2-ին, ժամը 00։40-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հայտնել են, որ «որովայնի «առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք տրավմատիկ շոկ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված քաղաքացին վերակենդանացման բաժանմունքի վիրահատարանում վիրահատության ժամանակ մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի Որոտան գյուղի բնակիչ՝ 45-ամյա Ռոմիկ Օհանջանյանն էր։ Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, Գորիսի ոստիկանություն է մեղայականով ներկայացել նույն գյուղի բնակիչ՝ 39-ամյա Մայիսիկ Հակոբյանը, ով հայտնել է, որ ապրիլի 1-ին, ժամը 20։30-ից մինչև 21։00-ն ընկած ժամանակահատվածում իրենց գյուղի «Մարկոսյան հուշաղբյուր» կոչվող վայրում վիճաբանության ժամանակ համագյուղացի Ռ. Օհանջանյանը մի քանի անհայտ անձանց հետ ծեծի են ենթարկել իրեն և իր աներորդուն՝ համագյուղացի, 35-ամյա Էդուարդ Մարկոսյանին։ Մ. Հակոբյանը հայտնել է նաև, որ վիճաբանության ընթացքում ինքը իր մոտ եղած դանակով հարվածել է Ռ. Օհանջանյանի որովայնին և դիմել փախուստի։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ս. Արզումանյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Քննիչի որոշմանբ Մ. Հակոբյանը ձերբակալվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր