00:00:00

Նրա ներկայացրած դրվագներում անհամապատասխանություն կա. Լ. Ալավերդյան

11:38, 02 ապրիլ 2018

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ 2016 թվականի ապրիլին տապալվեցին Ադրբեջանի ցանկությունները: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա՝ ներկայումս Արցախի հարցի վերաբերյալ խոսելիս կարևոր է ընգծել նախագահ Բակո Սահականի այցը Վաշինգտոն, այդ հրավերն ազդակ էր, որը լսելի է եղել նաև Ռուսաստանի կողմից: «Բացվել է նոր մի հնարավորությունների դաշտ, և այդ հնարավորություններից պետք  է օգտվել այնքանով, որքանով կարողանում ես, մի քիչ ավել նույնիսկ, ոչ մադրիդյան սկզբունքներն են փոխվել, ոչ էլ հիմնախնդիրը»,-նկատեց նա: Հարցին, թե ինչպիսին կարող է լինելերկու երկներում էլ ընտրությունների ազդեցությունը հարցի վրա, Լ. Ալավերդյանը պատասխանեց. «Այդ իշխանափոխությունն առանց դեմքերի փոփոխության է տեղի ունենում, նախանշաններն այդպիսին են, և այդ առումով Ալիևը օր առաջ կանխեց հնարավոր զարգացումները, որոնք կարող էին սպառնալ իր իշխանության գալուն, որ  քաղաքական հարցերով ձերբակալումները կուժեղանային, կշատանային: Հայաստանում ունենալու ենք, կարծում եմ, սահմանադրական առումով առնվազն նոր համակարգ, բայց 10 անգամ կարող եմ կրկնել, որ ունենալու ենք այն, ինչին կարողանալու է հասնել քաղաքացիական հասարակությունը, առնվազն իշխանություններին թույլ չտալ դուրս գալ այն գրավոր պայմանագրերից, որ կան»: Ինչ վերաբերում է վերջերս աղմուկ բարձրացած միջադեպին՝ կապված այսպես ասած կապույտ մազերով և Արցախի փողոցում ծխելով քայլող աղջկա՝ Ասյա Խաչատրյանի հետ, Լ. Ալավերդյանն ասաց. «Մենք դատապարտում ենք, մերժում ենք ցանկացած դաժան կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունք, դա մարդու բացարձակ իրավունքներից է, մարդը պիտի զերծ մնա դրանից, բայց բոլորովին այլ է, որ ամեն մի մարդու իրավունքների խախտում տեղի է ունենում շատ կոնկրետ իրավիճակում: Բայց նրե ներկայացրածի արժանահավատության հանդեպ կասկածներ կան, մեկ դրվագ, որ վերաբերում է Արցախի ՄԻՊ-ին դիմելուն: Ասյա Խաչատրյանն ասել է, որ ՄԻ պաշտպանը մերժել է իրեն, ինքն էլ դիմել է ոչ թե Արցախում, այլ լինելով Երևանում, հիմա այսօր ուսումնասիրվում են պետական մարադակով, պատշաճ ձևով, ՄԻՊ-ը հրապարակել է բոլոր հարցերը, որ հղել է ոստիկանությանը: Ինձ համար զարմանալի է, որ այն դեպքում, երբ Արցախի իշխանություններն իրենց պահել են ճիշտ ձևով, ինչո՞ւ էր այդ աղմուկը: Շատ անգամ մարդոը իրավունքները չարաշահվում են հօգուտ աշխարհաքաղաքական խնդիրների, սակայն հստակ է, որ պետք է հստակվցեն մեղավորները, բայց կոչ եմ անում նախևառաջ պահպանել Արցախի ապրելու իրավունքը»: Ըստ Ալավերդյանի՝ նաև պետք է հաշվի առնել տվյալ երկրի մշակույթն ու ավանդույթները, ինչպես օրինակ արցախցիների առաձնահատկությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր