00:00:00

Այսօր մեռելոց է՝ հանգուցյալների հիշատակության օր

10:34, 02 ապրիլ 2018

Հայ առաքելական սուրբ եկեղեցին բոլոր հինգ տաղավար տոներին հաջորդող օրը հայտարարել է մեռելոց: Այսօր մեռելոց է: Հայ առաքելական եկեղեցին նշում է հանգուցյալների հիշատակության օրը: Ինչպես բոլոր տաղավար տոներից հետո, այսօր ևս եկեղեցիներում կմատուցվի պատարագ՝ ննջեցյալների հոգու հանգստության համար: Հայստանում օրը ոչ աշխատանքային է: Նախօրեին՝ ապրիլի 1-ին, Հայ առաքելական եկեղեցին նշեց Քրիստոսի Հարության՝ Սուրբ Զատկի տոնը, իսկ այսօր արդեն բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել ննջեցյալների շիրիմներին: Ապրիլի 2-ի փոխարեն աշխատանքային կլինի 2018 թվականի ապրիլի 7-ը` շաբաթ օրը: Հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր հինգ տաղավար՝ Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն՝ Վարդավառ, Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոներին հաջորդող օրը հայտարարել է մեռելոց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր