00:00:00

Հնդկաստանում հյուրանոցի փլուզման հետևանքով առնվազն 10 մարդ է մահացել

03:47, 02 ապրիլ 2018 Աշխարհ

Հնդկաստանի կենտրոնական Մադհյա Պրադեշ նահանգի Ինդաուր քաղաքում տեղի ունեցած փլուզման հետևանքով առնվազն 10 մարդ է մահացել: Ինչպես հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին, կա երկու վիրավոր: Նախնական հետաքննությունը պարզել է, որ մեծ ավտոմեքենա է բախվել հյուրանոցի առաջին հարկին, ինչն էլ կարող էր հանգեցնել շենքի փլուզմանը: Այս մասին հայտնում է տեղի ոստիկանության գլխավոր քննիչի տեղակալը: Փրկարարական ծառայության աշխատակիցներն աշխատում են դեպքի վայրում: Հետաքննությունը շարունակվում է: Միջադեպը տեղի է ունեցել նմանօրինակ դեպքից 7 ամիս անց, երբ եռահարկ կառույցը փլուզվել էր Մումբայի հարավում՝ դառնալով 33 մարդու մահվան պատճառ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր