ատերազմից երկու տարի անց....
2016 թվականի ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը խաղաղ չէր հայկական երկրորդ հանրապետության երկնակամարում: Դավադիր թշնամին սանձազերծեց ռազմական գործողություններ, որը վերաճեց պատերազմի: Ապրիլյան քառօրյա պատերազմի դրդապատճառների քաղաքական ասպեկտները տևական ժամանակ քննարկվեցին, առաջ քաշվեցին բազում աշխարհաքաղաքական, տնտեսական և այլ դրդապատճառներ: Սրանցից եւ ոչ մեկը առ այսօր էլ ընդունելի չէ որդուն բանակ զորակոչած եւ նրա տունդարձի ճանապարհին սպասող մոր համար: Անցնող երկու տարվա ընթացքում հնչեցին սփոփանքի բազմաթիվ խոսքեր, սակայն ծնողի վերքը բաց ու թարմ է, այն երբեք չի սպիանա:
Ապրիլյան քառօրյա պատերազմը խլեց 100-ից ավելի հայորդիների կյանքեր: 18-ամյա պատանին ով դեռ չէր հասցրել ճաշակել վառոդի հոտը, զոհվեց, ընկավ հերոսի մահով, սահմանից այս կողմ թողնելով անշնչացած մարմինը, թողնելով անավարտ սեփական երազանքն ու ծնողի անվերջ սպասումը:
Շատերն էլ անցան պատերազմի թոհուբոհի միջով՝ մնալով ողջ: Նրանք վիրավորվեցին, հետագայում ստանալով բուժզննումներ, բայց 2015 թվականի ապրիլյան իրադարձությունները մեկընդմիշտ դաջվեցին նրանց հիշողություններում:
Ապրիլյան պատերազմից երկու տարի անց մարտական գործողություններին մասնակցած զինվորների հիշողությունները դեռ թարմ են, հիշում են ամեն մի դրվագը: Չնայած չսպիացող վերքերին, նրանք այսօր էլ պատրաստ են՝ հարկ եղած դեպքում գնալ առաջնագիծ: Առաջնագծում նրանք մարտական ընկերներ են թողել:
Կյանքը պատերազմից հետո շարունակվում է, շատերի համար առօրեական դարձած, բայց ո՛չ որդեկորույս մայրերի: Երկու տարի է՝ նրանց ճանապարհները խաչվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Մարդկային տարբեր ճակատագրեր ունեցող մայրերին երկու տարի է միավորում է լուռ ցավը, որդիների կորստյան ցավը:
Ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրա դասերի, իշխանությունների մեղքի եւ չկրած պատասխանատվության մասին դեռ կխոսվի՝ սերունդները կհիշեն:
Իսկ ապրելու ապրիլը առջեւում է:
Փայլակ Ֆահրադյան