00:00:00

Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց «Grenke Chess Classic»-ում

02:27, 02 ապրիլ 2018 Սպորտ

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց «Grenke Chess Classic»-ում: Գերմանական Բադեն-Բադեն քաղաքում ընթացող միջազգային մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի հետ: Պարտիայի 35-րդ քայլին Արոնյանը ստիպեց մրցակցին անձնատւր լինել: Մյուս պարտիաները դեռևս շարունակվում են:
 «GRENKE Chess Classic» մրցաշարը մեկնարկելու է մարտի 31-ին և կավարտվի ապրիլի 9-ին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Արոնյանն այս մրցաշարի հաղթող էր դարձել՝ 7 հնարավորից վաստակելով 5.5 միավոր և միանգամից 1.5 միավորով առաջ անցնելով 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Մագնուս Կարլսենից և Ֆաբիանու Կարուանայից:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30