00:00:00

Վթար Արմավիր-Նորապատ ավտոճանապարհին. մեքենան բախվել է տան պատին

00:00, 02 ապրիլ 2018 Իրավական

Ապրիլի 1-ին, ժամը 12:41-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Նորապատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen Jetta» մակնիշի 35 QU 524 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1988 թ. ծնված Ն. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել Նորապատ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի պատին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր