Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, մեկնաբանելով Գազայում «միլիոնների երթի» հետ կապված իրադարձությունները, մեղադրել է Իսրայելին «անմարդկային կոտորած» իրականացնելու մեջ՝ տեղեկացնում է The times of Israel-ը:
«Ես վճռականորեն դատապարտում եմ Իսրայելի կառավարությանը անմարդկային հարձակման համար»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: Նրա խոսքով՝ Իսրայելը ծանր զինատեսակ է կիրառում իրենց տարածքում՝ Գազայում ցույցեր անող մարդկանց դեմ:
Թուրքիայի նախագահը նաև երկերեսանիության մեջ մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ում հետ նա հեռախոսազրույց է ունեցել ուրբաթ երեկոյան:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը՝ մարտի 30-ին, հազարավոր պաղեստինցիներ Գազայի սահմանի երկայնքով ցույցի էին դուրս եկել՝ պահանջելով Իսրայելից վերադարձնել պաղեստինցի փախստականներին իրենց հայրենիք: Իսրայելցի զինվորները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ՝ փորձելով կանխել նրանց մոտենալը սահմանային պատին: Նախնական տվյալների համաձայն՝ զոհվել է 16 արաբ: