00:00:00

Նոր սկանդալ է հասունանում

18:15, 01 ապրիլ 2018 Քրեական աշխարհ

Ֆրանսիական դատախազությունը վերսկսել է գործարար Ալեքսանդր Պերեպիլիչնու մահվան քննությունը և որպես հավանական վարկածներից մեկը քննում է դիտավորյալ սպանության վարկածը, հաղորդում է The Globe and Mail կանադական թերթը՝ հղելով իր աղբյուրներին: Հաղորդվում է, որ քննությունը վերսկսել են ՌԴ գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր Յուլիայի թունավորումից հետո: Քննության վարկածով, Պերեպիլիչնուն կարող էին թունավորել նրա մահվան նախօրեին Փարիզ կատարած չորսօրյա ուղևորության ժամանակ:
 Ալեքսանդր Պերեպիլիչնին Բիլլ Բրաուդերի ղեկավարած Hermitage Capital հիմնադրամի ինֆորմատորն էր: Հիմնադրամի տեղեկությունների հիման վրա շվեյցարական դատախազությունը ՌԴ բյուջեից դուրս բերված փողերի լվացման, ինչպես նաև ռուսաստանյան չինովնիկների հարկային մեքենայությունների մասին գործ էր հարուցել: Բացի այդ, Պերեպիլիչնին 2009թ. նոյեմբերին քննչական մեկուսարանում մահացած իրավաբան Սերգեյ Մագնիտսկու գործով առանցքային վկաներից մեկն էր: «Ռոսբալտը»՝ հղելով անանուն աղբյուրներին, պնդում էր, որ ձեռնարկատերը համագործակցում էր ռուսաստանյան հատուկ ծառայությունների հետ:
Պերեպիլիչնին մահացել է 2012թ. նոյեմբերին բրիտանական Սուրրեյ կոմսությունում: 2013թ. ոստիկանությունը փորձաքննության արդյունքների հիման վրա եկել էր եզրակացության, որ գործարարը մահացել է վազելու ժամանակ սրտի նոպայից: 2014թ. Պերեպիլիչնու ստամոքսի պարունակության անալիզի ժամանակ Թագավորական բուսաբանական այգիների մասնագետ Կյու Մոնիկ Սիմմոնդեն Պերեպիլիչնու օրգանիզմում հայտնաբերել էր բուսական ծագման թույնի հետքեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր