00:00:00

ՔՊ-ի ճամբարի մոտ գիշերն անհայտ մեքենաներ են եղել. Փաշինյան

17:08, 01 ապրիլ 2018

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» արշավի սկիզբը դրվեց Գյումրիում, երեկ մասնակիցները Գյումրիից քայլելով հասան մինչեւ Ջաջուռ, գիշերեցին այնտեղ, օրվա մեջ անցան 15 կմ՝ կատարելով 22889 քայլ: ՔՊ մամուլի հաղորդագրության համաձայն, այսօր՝ ապրիլի 1-ին քայլերթը կընթանա Ջաջուռ-Կաթնաղբյուր երթուղով, ժամը 14։00-ին ճանապարհին տեղի կունենա ճեպազրույց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրեց, որ ամբողջ գիշեր իրենց ճանբարից քիչ հեռու ինչ-որ մեքենաներ են կայանած եղել եւ հսկել են իրենց: Նրա փոխանցմամբ՝ մեքենաները երեքն են եղել, բայց ոստիկանության տարբերանշաններ չեն ունեցել, այդ իսկ պատճառով Նիկոլ Փաշինյանը ոստիկանությունից պարզաբանում է պահանջում, թե ովքեր են հետեւել իրենց:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր