00:00:00

Պուտինը ընդունել է Կեմերովոյի նահանգապետի վաղաժամկետ հրաժարականը

21:00, 01 ապրիլ 2018 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է Կեմերովոյի շրջանի նահանգապետ Աման Տուլեեւի վաղաժամկետ հրաժարականը: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Երկրի ղեկավարը Կեմերովոյի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել  շրջանի փոխնահանգապետ Սերգեյ Ցիվիլեւին: Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: Տուլեեւը սեփական ցանկությամբ հրաժարականի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել էր ապրիլի 1-ի առավոտյան: Այն մասին, որ Տուլեեւը կլքի պաշտոնը ՌԴ նախագահական ընտրություններից հետո, «ՌԲԿ»-ն գրել էր մարտի սկզբին: Ենթադրվում էր, որ հրաժարականը տեղի կունենա Տուլեեւի 74-ամյակից հետո՝ 2018 թվականի մայիսի 13-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր