00:00:00

Թուրքիան իրեն իրավունք Է վերապահում եւս մեկ գործողություն սկսել քրդական ուժերի դեմ

21:30, 30 հոկտեմբեր 2019 Աշխարհ

 Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 30-ին հայտարարել Է, որ իր երկիրը կարող Է ինքնուրույն գործողություն սկսել Սիրիայում, եթե քրդական զինված կազմավորումները 30 կիլոմետրով հետ չքաշվեն սիրիա-թուրքական սահմանից: Այդ մասին հայտնել է Անադոլու գործակալությունը: «Մենք մեզ իրավունք ենք վերապահում Սիրիայում վերսկսելու ռազմական գործողությունը, եթե ահաբեկիչները 30 կիլոմետր տարածությամբ մոտենան Թուրքիայի սահմանին կամ շարունակեն գրոհները Սիրիայի ցանկացած այլ շրջանից»,- ասել Է Թուրքիայի ղեկավարը: Նա հայտարարել Է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը նոյեմբերի 1-ին համատեղ պարեկման ձեռնամուխ կլինեն Սիրիայի հյուսիս - արեւելքում: «Ուրբաթ օրը մենք սկսում ենք ռուսների հետ համատեղ դաշտային գործողությունը: Այլ կերպ ասած, մենք ձեռնամուխ ենք լինում պարեկման»,- մեջբերում Է France-Presse գործակալությունը Թուրքիայի ղեկավարի խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր