00:00:00

Ապրիլ ամսվա հորոսկոպ

19:26, 01 ապրիլ 2018 Ժամանց

Խոյ Ապրիլ ամիսը Խոյերի համար շատ հաջող ամիս է լինելու. Անձնական կյանքում շատ լուրջ ու դրական փոփոխություններ են սպասվում: Ապրիլի վերջին գործնական շատ հաջող առաջարկ կստանաք ու առաջ գնալու հնարավորություն կստանաք: Հնարավոր է կարճատև հանգստի մեկնեք, կամ ռոմանտիկ հանդիպումներ ունենաք, եթե միայնակ եք: Ցուլ Ֆինանսական առումով շատ հաջող ամիս է սպասվում: Մեծ գնումներ կկատարեք, այն իրերը, որոնք կգնեք այս ամիս, ձեզ երկար կծառայեն: Առողջությունը ևս ձեզ չի դավաճանի: Իսկ աշխատանքում լուրջ հաջողություններ կգրանցեք: Երկվորյակ Ողջ ապրիլ ամիսը դուք լի կլինեք էներգիայով, խորհուրդ է տրվում զբաղվել ձեր առողջությամբ ու գեղեցկությամբ, անցած ամիսները դուք ինքներդ ձեզ աչքաթող եք արել: Խեցգետին Անակնկալ բազում հանդիպումներ ե սպասվում: Շատ հնարավոր է, որ միայնակ Խեցգետինները հանդիպեն իրենց երկրորդ կեսին, իսկ աշխատավայրում ուժերը մի թուլացրեք, միշտ զգոն եղեք: Առյուծ Առյուծներին փոփոխություններ են սպասվում, այն էլ դրական ու հիմնովին: Պարաստ եղեք դրան: Իսկ եթե ցանկանում եք, որ ողջ ամիսը հաջող անցնի, ուժերը մի թուլացրեք: Կույս Ձեզ մեծ սեր է սպասվում, անձնական հարցերում ամեն ինչ գերազանց կլինի: Եթե ցանկանում եք հաջողության հասնել, ուժերը կենտրոնացրեք մի գործի վրա: Կշեռք Բավական դժվար ամիս է լինելու, եթե ցանկանում եք ինչ որ բանի հասնել, պետք է պայքարեք ձեր ցանկությունների համար: Առողջությունը ձեզ չի դավաճանի, այնպես որ կարող եք ակտիվ գործել: Կարիճ Շատ լավ ամիս է անձնական հարաբերությունները նոր փուլ տեղափոխելու համար: Դրանից դուք շատ եք վախենում, բայց իզուր, ձեր անձնական կյանքում ամեն ինչ հիանալի է դասավորվելու: Աղեղնավոր Երկար ճանապարհորդություն է սպասվում, պատրաստ եղեք դրան, դրանից է կախված գործնական առումով ձեր հետագա աճը կամ անկումը: Այծեղջյուր Մեծ ձեռքբերում կունենաք անշարժ գույքի տեսքով, այդ մասին դուք վաղուց եք երազել: Պատրաստ եղեք մեծ անակնկալների: Ջրհոս Կայունություն և ներդաշնակություն. Ահա այս երկու բառով կարելի է նկարագրել ապրիլ ամիսը ձեզ համար: Եվ տանը, և աշխատավայրում, և անձնականում ամեն ինչ կայուն է: Ձկներ Ողջ ապրիլ ամսվա ընթացքում լսեք միայն ձեր կանխազգացմանը, հավատացեք, այն ձեզ չի խաբի, պլաններ կազմեք ապագայի համար և ձեռքերը ծալած մի նստեք, անցեք գործի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր