00:00:00

Իրանի պաշտպանության նախարարը կայցելի Մոսկվա

19:00, 01 ապրիլ 2018 Աշխարհ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն 2018թ. ապրիլի 4-5-ը համաշխարհային անվտանգության հարցով Մոսկվայում կայանալիք համաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկել Իրանի իր գործընկերոջը՝ Ամիր Հաթամիին՝ տեղեկացնում է Mehr News-ը:
 Այցի ընթացքում Իրանի ՊՆ ղեկավարը կհանդիպի Ռուսաստանի իր գործըկերոջը՝ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային տարաբնույթ հարցերի քննարկման նպատակով:
ՌԴ ՊՆ-ի տեղեկացմամբ՝ այս տարի համաժողովը կկենտրոնանա Սիրիայում ահաբեկիչների պարտության վրա: Ռուսական կողմը կկիսվի ԴԱԻՇ-ի դեմ պայքարում իր փորձով և գնահատական կտա Մերձավոր Արևելքում հետագա իրավիճակի վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր