Մարտի 31-ին, ժամը 21:27-ին ահազանգ է ստացվել,որ Երեւան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 39 շենքի բակում այրվում է աղբ:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել ավտոտնակի նկուղային հատվածում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:50-ին, մարվել՝ 22:00-ին: Այրվել են սառնարան եւ հնամաշ անվադողեր «50 քմ տարածքում»: Հրդեհի հետեւանքով 1958 թ. ծնված Լ. Կ.-ը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոն» ՓԲԸ: