Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը եւս 60 ռուսաստանցի քաղաքացիներին, որոնց արտաքսել են ԱՄՆ-ից, արգելել է մուտք գործել երկիր, հաղորդել է ՈՒԱԾ-ի մամուլի կենտրոնը:
«Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը արգելել է ԱՄՆ-ից արտաքսված 60 ռուսաստանցի քաղաքացիներին մուտք գործել երկիր: ... 5 տարով արգելքը վերաբերում է Ռուսաստանի դեսպանատան 48 դիվանագետներին եւ Նյու Յորքում ՄԱԿ-ից 12 հոգու, ովքեր մարտի 26-ին արտաքսվել էին ԱՄՆ-ից»,,-նշվում է հաղորդագրության մեջ:
Մարտի 27-ին ՈՒԱԾ-ն հայտնել էր, որ փակել է 23 ռուս դիվանագետների համար մուտքը, որոնք արտաքսվել էին Մեծ Բրիտանիայից:
Ռուսաստանը պատասխան քայլեր էր ձեռնարկել դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների արտաքսման համար: Մասնավորապես, Ուկրաինայի 13 դիվանագետներ կարտաքսվեն Ռուսաստանի Դաշնությունից: