Սպասվում է, որ ռուս դիվանագետներով երկրորդ ավտոբուսը տեղական ժամանակով ժամը 15:00-ին կուղեւորվի օդանավակայան:
Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով դիվանագետների ընտանիքի անդամներին, շաբաթ մեկնում է 171 մարդ: Նրանց տանելու համար Վաշինգտոն երկու ուղղաթիռ է ժամանել: Նրանցից մեկը հակառակ ուղղությամբ թռչելիս կուղեւորվի Նյու Յորք, որտեղից էլ 14 ընտանիքների կտանի: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի իշխանությունները մարտի 26-ին պահանջել էին, որ 60 ռուս դիվանագետները, այդ թվում` ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության առաքելության 12 անդամները հեռանան երկրից, ինչպես նաեւ փակել են Սիեթլում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը եւ հանձնարարել են մինչեւ ապրիլի 25-ը լքել Սիեթլի գլխավոր հյուպատոսության նստավայրը: Դիվանագետների այս արտաքսումը դարձավ երկու երկրների հարաբերությունների նորագույն պատմության մեջ ամենամեծը: