00:00:00

Լոնդոնի հայկական համայնքը կրկին համախմբվեց ՀՀ դեսպանության շուրջ

23:21, 31 մարտ 2018

Մարտի 31-ին ադրբեջանա-թուրքական համայնքի ներկայացուցիչների կողմից Լոնդոնում ՀՀ դեսպանության առջև կազմակերվել էր ցույց՝ ընդդեմ այսպես կոչված “1918թ. հայերի կողմից թուրքերի հանդեպ իրականացված ցեղասպանության”, ինչպես որ այդ մասին նախօրեին տարածվել էր սոցիալական ցանցերով: Ցույցի օրը Լոնդոնում հայ համայնքի շուրջ 50 ներկայացուցիչներ  եկան սատար կանգնելու ՀՀ դեսպանությանը՝ Հայաստանի ու Արցախի դրոշներով և համապատասխան պաստառներով: Ադրբեջանա-թուրքական 5-6 հոգանոց ցուցարարների խումբը, տեսնելով հայ համայնքի կազմակերպված պատասխան ցույցը, անակնկալի եկավ: Ավելին՝ հայտնվելով շփոթության մեջ, նրանք սկսեցին հեռախոսազանգեր կատարել, որի արդյունքում՝ գրեթե մեկ ժամ անց վերջիններիս միացավ ևս մի քանի ցուցարար: Ակնհայտ է, որ ցույցի կազմակերպիչների համար սա իսկական ձախողում էր, քանի որ այդպես էլ նրանք չներկայացրին նախապես հայտարարված իրենց ահանջը: Դատելով նրանց անկազմակերպ կեցվածքից՝ պետք է ենթադրել, որ կամ պակասել է նրանց բաժին հասնող նավթադոլարների հոսքը, կամ տարաձայնություններ կան կազմակերպիչների միջև և կամ էլ նրանք հիասթափվել են իրենց  երկրների ղեկավարությունից: Ցույցի ողջ ընթացքում հայկական համայնքի ներկայացուցիչները ցուցաբերեցին բարձր կազմակերպվածություն՝  ևս մեկ անգամ ապացուցելով, որ  Հայաստանի ու Արցախի դիրքերը ամուր պաշտպանված են՝ լինի դա Հայրենիքում, թե Սփյուռքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր