00:00:00

Սաակաշվիլին խոստացել է իր հաղթական վերադարձ ունենալ Ուկրաինա

03:11, 01 ապրիլ 2018 Աշխարհ

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նահանգի նախկին ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մոտ ժամանակներս մտադիր է նորից Կիև վերադառնալ: Սաակաշվիլին հայտնել է, որ ներկայումս նա ինչպես արտասահմանում, այնպես էլ՝ ամբողջ Ուկրաինայով մեկ կողմնակիցների ամուր հենարան է պատրաստում: Եվ հենց Կիևում ժողովրդական ապստամբություն բռնկվի, ինքը ցուցարարների առաջին շարքում կլինի: «Հենց Կիևի կենտրոնում բազմամարդ լինի, ես նույն օրն էլ անպայման կվերադառնամ: Ինքնաթիռ կթռչեմ և պարզապես կգամ: Չեմ ճեղքելու փշալարերը, լեռնային արահետներով չեմ անցնելու, ուղղակի ինքնաթիռ կնստեմ», ասել է նա: Նշենք, որ Ուկրաինայից մեկ ամիս առաջ Սաակաշվիլին արտաքսվեց Լեհաստան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր