00:00:00

Ավտովթար Արագածոտնի մարզում. 25-ամյա վարորդը 07-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կայանված 31-ին

02:39, 01 ապրիլ 2018 Պատահարներ

Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան - Գյումրի ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում Արագածոտնի մարզի Ավան գյուղի բնակիչ 25-ամյա Հովիկ Հարությունյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 LG 553 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թույլատրելի հատվածում կայանված Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչ 21-ամյա Գոռ Միրզոյանին պատկանող ГАЗ 3110 մակնիշի 22 LO 515 համարանիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր