Մարտի 31-ին Ֆրանսիայի կենտրոնական մասում գտնվող ավտոմայրուղու վրա փոքր երկշարժիչ ինքնաթիռի անկումը հանգեցրել է այնտեղ գտնվող երկու մարդկանց մահվան: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հաղորդել է AFP- ն՝ ըստ Ռոն-Ալպեր տարածաշրջանի ոստիկանության եւ փրկարարական ծառայություններից ստացված տվյալների:
Դեպքը տըեղի է ունեցել Սեն Շամոն քաղաքի շրջանում(Լուարա դեպարտամենտ): Ականատեսների վկայությունների համաձայն՝ օդաչուն կորցրել է կառավարումը: Արդյունքում ինքնաթիռը կտրուկ իջել է եւ թռչելով ավտոմայրուղու վրայով՝ դիպել է ճանապարհային նշանաներին: Դրանից հետո այն ընկել է մայրուղու ՝ վթարային կանգառի համար նախատեսված գճի վրա՝ խուսափելով մեքենաներից հետ բախումներից:
Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են, որ ներսում գտնվող երկու անձինք մահացել են: