00:00:00

Թող Հարության ավետիսը մեզ պարգևի մահվան դեմ հաղթանակած լինելու բերկրանքը. Նավասարդ Կճոյան

18:32, 31 մարտ 2018

Նավասարդ Սրբազանի զատկական ուղերձը Սիրելի՛ հավատավոր զավակներ, «Յարեա՜ւ Տէրն ի գերեզմանէն»:Աշխարհասասան այս իրողության խորհուրդը մարդկային պատմության մեջ գերահրաշ մի երևույթ է: Ահավասիկ, մեր երկրային կյանքի ճանապարհը կրկին պայծառանում է Մարդեղացյալ Աստծո թափուր գերեզմանից ճառագող լույսով, և մենք արժանանում ենք՝ վայելելու քաղցրահունչ և կենսապարգև Կենաց խոսքը. «Չէ աստ, այլ յարեաւ»: Քրիստոսի Սուրբ Հարության խորհուրդը հրավեր է նոր կյանքի, որպեսզի մեր հոգևոր էության մեջ մշտապես կրենք Աստծո ներկայությունը և ամուր պահենք մեր քրիստոնեական ինքնության ոգին: Նա, ով հավատում է Քրիստոսին, իրեն հավերժացնում է բարի գործերով և հավիտենություն տանող արժեքներով: Փա՛ռք Աստծո, որ արժանացել ենք այս աստվածապարգև շնորհին և ունենք հավիտենական կյանքի երանավետ հույսը՝ լի սիրով և հավատքով: Թող Հարության ավետիսը մեզ պարգևի մահվան դեմ հաղթանակած լինելու բերկրանքը, սեր և բարություն սփռի մեր հոգիներում, զորացնի՝ դիմագրավելու փորձություններին և ապրելու Տիրահաճ կյանքով: «ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ»:   Զատկական բերկրանքով և օրհնությամբ՝ ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր