00:00:00

Շարժական արագաչափերի կիրառումից հետո ավտովթարների հետեւանքով զոհերի թիվը 3 անգամ նվազել է . ՃՈ

21:50, 26 փետրվար 2018 Իրավական

https://www.youtube.com/watch?v=Ied9irXfQ34 Շարժական արագաչափերի կիրառումից հետո ավտովթարների հետեւանքով զոհերի թիվը 3 անգամ նվազել է: Այս մասին հայտնում են ճանապարհային ոստիկանությունից: Ըստ այդմ, այս տարվա հունվարին ծանր հետեւանքներով ավտովթարների մտահոգիչ պատկերը փետրվարին էականորեն մեղմվել է: «Փետրվարի 8-ից ֆիքսվել են մի քանի հարյուրի հասնող արագության ռեժիմի խախտումներ: Մենք հույս ունենք, որ այս վարչարարության արդյունքում նաեւ կունենանք նվազում այս ուղղությամբմ, այսինքն երթեւեկության կանոնների խախտման քանակի նվազում կունենանք: Շարժական արագաչափ սարքերի կիրառումից 15 օր առաջ ունեինք հետեւյալ վիճակագրությունը. 138 ավտովթար եւ 16 զոհ: Իսկ արագաչափ սարքը տեղադրելուց հետո 15 օրվա ընթացքում ունենք 128 ավտովթար եւ 5 զոհ: Այսինքն զոհերի թիվը նվազել է 3-ից ավելի անգամ եւ վկայում է այն մասին, որ որդեգրված մարտավարություն արդյունավետ է»,-հայտնել է ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր