00:00:00

Անձրեւները ողողում են Գառնիի առողջության կենտրոնի վերանորգված շենքը. Ահազանգում է բնապահպան

21:38, 31 մարտ 2018

Բնապահպան Արուսյակ Այվազյանը ահազանգում է, որ մարտի 24-ից Գառնի համայնքում առողջության կենտրոնի քամուց պոկված կտուրը դեռ չի վերանորոգվել: Նա ֆեյսբուքյան հայտարարության միջոցով փոխանցում է, որ վերանորոգման  աշխատանքները տեւելու էին  1-2 ժամ, այնինչ մինչեւ հիմա տանիքի թիթեղները գետնին ընկած են, անձրեւներն էլ ողողում են վերանորգված շենքը դրսից և ներսից:

«30.03.2018թ. ժ.10:00-ի դրությամբ Գառնիի առողջության կենտրոնի կտուրը դեռ փողոցում է:

Մինչդեռ մարզի ղեկավարությունը հենց 24.03.2018թ. պարտավոր էր 1-2 ժամվա ընթացքում կազմակերպել ու իրականացնել վերանորոգման ու ավարտի ողջ գործընթացը: Շուրջ 6 օր է անցել, իսկ անձրևներն անխնա ողողում են վերանորգված շենքը դրսից և ներսից»,- գրել է Արուսյակ Այվազյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր