Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` մարտի 31-ին, հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ:
Զրուցակիցները խոսել են այս տարվա հոկտեմբերի 7-12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, ինչպես նաեւ հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի վերաբերյալ:
Կողմերն քննարկել են նաեւ Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում համագործակցության համար բացվող հնարավորությունները: