00:00:00

Մխիթարյան. Ֆուտբոլիստ, ով ավելի հայտնի է, քան Քարդաշյանները. COPA90-ի անդրադարձը (տեսանյութ)

20:59, 31 մարտ 2018 Ժամանց

«COPA90»-ը կարճամետրաժ ֆիլմ է պատրաստել Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից: «Մխիթարյան. Ֆուտբոլիստ, ով ավելի հայտնի է, քան Քարդաշյանները» ֆիլմի ստեղծողները պատմում են Մխիթարյանի անցած ուղու, Հայաստանում նրա` հերոս լինելու հանգամանքի և այլ թեմաների մասին: Հայ ֆուտբոլիստը պատմում է այն ակումբների մասին, որտեղ հանդես է եկել, կիսվում հիշողություններով: Մխիթարյանին հարց է ուղղվել նաև այն մասին, թե արդյոք ինքը Հայաստանում ավելի՞ հայտնի է, քան Քարդաշյան քույրերը. «Չգիտեմ: Կախված է նրանից, թե որ տեսանկյունից եք նայում»,- կեսկատակ-կեսլուրջ պատասխանել է Մխիթարյանը: Մանրամասները` տեսանյութում. https://www.youtube.com/watch?v=3cADRJRFWo0

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր