00:00:00

Հրդեհ «Ռեդիսսոն բլյու» հյուրանոցային համալիրում

20:02, 31 մարտ 2018 Իրավական

Մարտի 31-ին, ժամը 15:15-ին Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/2 հասցեում գտնվող «Ռեդիսսոն բլյու» հյուրանոցային համալիրից «ՍՈՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել: Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և  արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, Աղետների բժշկության կենտրոն հերթապահ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Ժամը 15:31-ին հաստատվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան: Պարզվել է՝ հյուրանոցի շոգեբաղնիքում առկա է ծխապատ գոտի. այրվում է շոգեբաղնիքի (մոտ 5-10 քմ) փայտե երեսպատումը: Տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր