00:00:00

Հայաստանը Ֆրանսիայում նոր դեսպան ունի

17:39, 31 մարտ 2018

ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանի հրամանագրով Ֆրանսիայում Հայաստանի նոր դեսպան է նշանակվել: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Վիգեն Չիտեչյանին ազատել Ֆրանսիայի Հանրապետությունում, Անդորրայի Իշխանապետությունում եւ Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից»: Նախագահի հաջորդ հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Հասմիկ Տոլմաջյանին նշանակել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ)»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր