00:00:00

Բնապահպանական աղետ Արցախում. Խաչենագետի ջրամբարի ափերին հազարավոր սատկած ձկներ են հայտնվել

16:51, 20 հոկտեմբեր 2019 Լեռնային Ղարաբաղ

Խաչենագետի ջրամբարի ափերին և ափամերձ գոտում հարյուրավոր, հազարավոր սատկած ձկներ են գտնվում: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում ահազանգում է Վլադիմիր Դոլուխանյանը: «Բնապահպանական աղետ Արցախում: Սա Խաչենագետի ջրամբարն է: Ջրամբարի ափերին և ափամերձ գոտում հարյուրավոր, հազարավոր սատկած ձկներ են գտնվում: Կոչ եմ անում պատկան մարմիններին' Բնապահպանության, Ջրային տնտեսության և իրավապահ մարմիններին զբաղվել այս խնդրով: Հ.Գ. Սա ձկների մասսայական անկման առաջին դեպքը չէ: Ականատեսների վկայությամբ, այսպիսի մի դեպք էլ տեղի է ունեցել Սարսանգի ջրամբարի Դրմբոնի հանքի ափամերձ գոտում, որի մասին բոլորն աշխատել են լռել և աչք փակել», - գրել է նա: ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի խորհրդական  Հարություն Մնացականյանն էլ հայտնել է, որ նյութին ծանոթանալուց անմիջապես հետո անձամբ դեպքի մասին տեղյակ է պահել ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարին, կենսառեսուրսների, ջրային ռեսուրսների կառավարման բաժնի պետին ու բնապահպանական և ընդերքի պետական տեսչության պետին։ «Առաջիկա ժամերի ընթացքում ջրի և ձկան համապատասխան փորձանմուշներ են վերցնելու լաբորատոր ուսումնասիրության համար, կուսումնասիրվի նաև տեղանքը, որից հետո նոր միայն հնարավոր կլինի պարզել պատճառները։ Ամբողջ գործընթացը վերահսկվելու է նախարարի տեղակալի կողմից»,- գրել է  նա իր ֆեյսբուքյան էջում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր