00:00:00

Արցախի պետնախարարը հյուրընկալել է «Դրախտի դարպասը» ֆիլմի ստեղծագործական թիմին

01:29, 20 հոկտեմբեր 2019 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 19-ին հյուրընկալել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին և «Դրախտի դարպասը»-ը ֆիլմի ստեղծագործական թիմին: Ողջունելով ներկաներին՝ Գ. Մարտիրոսյանը մասնավորապես նշել է. «Վերջին ժամանակաշրջանում Ձեր թիմը՝ գլխավորությամբ Ջիվան Ավետիսյանի, աշխատում էին սպասված ու գաղափարապես ամուր ֆիլմի վրա, որն ունի հետաքրքիր անվանում՝ «Դրախտի դարպասը»: Կարևոր է, որ ֆիլմը ցուցադրում է այն պարզ ճշմարտությունը, որ հայության համար դրախտի դարպասներն Արցախում են: Ողջունում եմ այս մտահղացումն ու Ձեր ձգտումը ստեղծել իրավամբ արվեստի բարձրարժեք գործ»: Իր խոսքում Ջ.Ավետիսյանը նշել է, որ ֆիլմի ստեղծման ողջ ընթացքում իրենք զգացել են Արցախի կառավարության ընդգծված աջակցությունը և, որ իրենց վերջնական նպատակն էր արվեստի միջոցով բարձրացնել Արցախի մասին իրազեկվածությունը, միջազգային լսարանին ցույց տալ, որ Արցախը կենսունակ երկիր է, որը պայքարում է վերջնական խաղաղության հաստատման համար: Հանդիպման վերջում պետական նախարարը կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հեղինակած «Թևանիկ», «Վերջին բնակիչը» և «Դրախտի դարպասը» ֆիլմերում մեծ ներդրում ունենալու համար՝ պետական նախարարի հուշամեդալով պարգևատրել է ֆիլմերի գործադիր պրոդյուսեր՝ Ադրինե Միրզայանին և պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր