Դեպքից երկու ժամ անց հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով 42-ամյա մի տղամարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն:
Տուժողը շատ բան կարող էր պատմել, բայց արդեն վիրահատում էին, իսկ բժիշկներին ասել էր, որ Ոսկեվազում անծանոթ մեկի հետ վիճելիս է վնասվածք ստացել: Արդեն գյուղում ոստիկանները պարզել են, որ դանակահարողը եղել է Արթուր Ա.-ն, որը ներկայացել է ոստիկանության բաժին: «Հորքուրիս տղեն բրդեց, գցեց, ես էլ վեր կացա, դանակը գրպանիցս հանել եմ ու խփել եմ»,-ասել է նա: https://www.youtube.com/watch?v=3u1Dk4fshyg