00:00:00

Պետնախարարն ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը

00:39, 19 հոկտեմբեր 2019 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝  Գ. Մարտիրոսյանը կարևորել է փոխադարձ այցերն ու համնապատասխան մասնագետների ներգրավմամբ համատեղ ծրագրերի իրականացումը, որը լիովին տեղավորում է նախորդ հանդիպումների ընթացքում ուղենշված փոխհամագործակցության ձևաչափում: «Հանրության հետ թափանցիկ, նոր գործիքակազմով աշխատելը կառավարության առաջնահերթություններից է և այս առումով ակնկալում եմ կոնկերտ ոլորտներում տեղեկատվության բարձրացման առումով ընդգծված ուշադրություն»,- իր խոսքում նշել է պետական նախարարը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հ. Մովսիսյանը նշել է, որ պատրաստ են ինչպես «Օրբելի» կենտրոնի, այնպես էլ ՊՈԱԿ-ի մասնագիտական ներուժը ծառայեցնել մասնագետների վերապատրաստման, Արցախի մասին տեղեկատվության բարձրացման ուղղությամբ: Զրուցակիցները քննարկել են նաև Արցախի տեղեկատվական դաշտի խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր