00:00:00

Նիկոլ Փաշինյանը արեց իր առաջին քայլը. Գյումրիից սկսվեց 14-օրյա քայլարշավի մեկնարկը

14:19, 31 մարտ 2018

Այսօր ժամը 12-ին Գյումրու Վարդանանց հրապարակում տրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» արշավի սկիզբը, որի նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումը։ Նիկոլ Փաշինյանը արեց իր առաջին քայլը, որով ազդարարվեց Գյումրուց Երևան 14-օրյա քայլարշավի մեկնարկը։ 14 օրերի ընթացքում մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհը կանցնեն միայն քայլելով, կկատարեն շուրջ 300 հազար քայլ՝ լինելով Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքներում և ապրիլի 13-ին ժամը 18։30 Ազատության հրապարակ, որտեղ կմեկնարկի հանրահավաք։ Մարտի 31-ին քայլերթը կընթանա Գյումրի – Ջաջուռ երթուղով, ժամը 16։00-ին ճանապարհին տեղի կունենա ճեպազրույց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր