Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն սկսել է հրապարակել պաշտոնյաների՝ նախորդ տարվա գույքի և ունեցվածքի հայտարարագրերը: Irakanum.am-ը իր նախորդ հրապարակումներում ներկայացրել էր ՀՀ նախարարներից մի քանիսի դրամական միջոցները: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով իր հայտարարագիրն է ներկայացրել նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Իգնատի Առաքելյանի անշարժ ու շարժական գույքը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ մնացել է անփոփոխ: Առաքելյանը հայտարարագրել է մեկ անհատական բնակելի տուն, երկու բնակարան՝ բազմաբնակարան շենքում, երկու հողամաս, մեկ մարդադար ավտոմեքենա:
Իգնատի Առաքելյանի դրամական միջոցները նախարար նշանակվելու պահին կազմել են. 21, 765,773.00 դրամ, 71,950.00 ԱՄՆ դոլար եւ 77,775.00 եվրո:
Նախորդ տարվա հայտարարագրից պարզ է դառնում, որ գյուղատնտեսության նախարարը բավականին հարստացել է: Եվ այսպես աշխատանքից ստացած վարձատրությունը կազմել է 10,437,325,00 դրամ: Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը կազմել է 4,895,652,00 դրամ:
Հայտարարագիրը ներկայացնելու պահին Առաքելյանի դրամական միջոցները կազմել են. 47,888,031.00 ՀՀ դրամ, 150,891.00 ԱՄՆ դոլար, եւ 47,775.00 եվրո: