00:00:00

«Ժամանակ». Երեք ՀԷԿ կփակվի. սեփականության վերաբաշխո՞ւմ

13:43, 16 հոկտեմբեր 2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Բնապահպանության նախարարությունը կասեցրել է Գեղարոտ գետի վրա կառուցված երեք փոքր ՀԷԿ-երի գործունեությունը՝ պատճառաբանելով, որ ՀԷԿ-երի կողմից օգտագործված ջուրը հետագայում դառնում է վնասակար գյուղատնտեսության համար՝ կարտոֆիլի բերքի ոչնչացման պատճառ դառնալով: ՀԷԿ-երի սեփականատերերի կողմից հրավիրված մասնագետները պնդում են, որ կարտոֆիլի ցանքատարածքները վարակված են սնկային հիվանդություններով, որը կարող էր Հայաստան գալ ներկրված սերմնացուի հետ: Նրանք հակված են մտածել, որ ՀԷԿ-երի գործունեության կասեցումը սեփականության վերաբաշխմանն ուղղված քայլ է, և նախարարության որոշումը վիճարկում են դատարանում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր