00:00:00

Շվեդիան չեղարկել է Թուրքիային զինտեխնիկա մատակարարելու բոլոր թույլտվությունները

03:41, 16 հոկտեմբեր 2019

Շվեդիան որոշում է կայացրել հետ կանչել Թուրքիայի զենքի մատակարարման բոլոր թույլտվությունները: Որոշումը կայացվել է Շվեդիայի Ռազմավարական ապրանքների հարցերով տեսչության (ISP) կողմից, հայտնում է  SVT հեռուստաալիքը: Նշվում է, որ այս պահին գործող 2 թույլտվություն կա, որոնք զրոյացվել են: Կան նաեւ բանակցայիններ, որոնք չեղարկվել են: ISP-ի գլխավոր տնօրեն Կառլ Յուհան Վիսլանդերը հայտարարել է, որ չի մանրամասնում, թե ինչ զինատեսակների կամ ինչ պայմանագրերի մասին է խոսքը, սակայն համապատասխան ընկերությունները որոշման մասին տեղեկացվել են: Նշվում է, որ Շվեդիայից Թուրքիա արտահանվող զինտեխնիկայի ծավալները մեծ չեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր