00:00:00

22 ավտովթար՝ երեք օրում. զոհվել է 2, վիրավորվել՝ 26 մարդ

21:20, 26 փետրվար 2018 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 23-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքերն էլ բացահայտվել են։Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 7 եւ զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։Բացահայտվել է խարդախության 22, գողության 19, անձի առեւանգման, յուրացման, դրամանենգության եւ ապօրինի ծառահատման 2-ական, ավազակային հարձակման, կողոպուտի, հարկերից խուսափելու եւ խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6 եւ կողոպուտի 1 դեպք:Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 26-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր