Պարզվել է, որ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 1-ին կմ-ին «SKANIA» մակնիշի KZX-801 պետհամարանիշի բեռնատարը (վարորդ Վրաստանի հանրապետության քաղաքացի՝ 1951 թ. ծնված Թոմա Թոիկիդզե) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Թ. Թոիկիդզեն բեռնատարից դուրս է բերվել տեղի ուժերով եւ հոսպիտալացվել Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուճածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, հերթապահել մինչ արտահոսող վառելիքի պարպվելը եւ իրականացրել ճանապարահատվածի լվացման աշխատանքներ: