00:00:00

Բակո Սահակյանը ներկա է գտնվել Հայ-իրանական գիտամշակութային կենտրոնի բացմանը

00:30, 15 հոկտեմբեր 2019 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին Շուշի քաղաքում ներկա է գտնվել Հայ-իրանական գիտամշակութային կենտրոնի բացման արարողությանը: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Իդեա» եւ Արեւելյան պատմական ժառանգության պահպանման հիմնադրամներին նախագծի իրականացման համար, հույս հայտնելով, որ կենտրոնը կարեւոր դերակատարություն կունենա հայ-իրանական կապերի ամրապնդման, միջկրոնական եւ քաղաքակրթական երկխոսության, ինչպես նաեւ Շուշիում զբոսաշրջության զարգացման գործում: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ սփյուռքից եւ հյուրեր արտերկրից:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր