00:00:00

Հայ պատգամավորների պատմական այցը ԱՄՆ կլորիկ գումար է նստել ՀՀ քաղաքացիներիս վրա. ՀԺ

13:35, 31 մարտ 2018 Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի սկզբին Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի հայ պատգամավորներն աշխատանքային այցով մեկնեցին ԱՄՆ: Այցը որակվեց պատմական: Աշխատանքային խումբը գլխավորում էր ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, իսկ պատվիրակության կազմում էին՝ ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանը, ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը, «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Խոջայանը: Նրանք մարտի 5-9-ը ներառյալ Վաշինգտոնում են եղել, իսկ մարտի 10-11-ին Նյու Յորքում: Պատգամավորների ԱՄՆ կատարած այցի ծախսերը պարզելու համար ՀԺ-ն դիմել էր ԱԺ աշխատակազմին, որտեղից տեղեկացրել էին, որ այն կարգավորվում է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2335-Ն որոշմամբ: Այդ որոշման մեջ նշված չափանիշները ի մի բերելով, պարզվում է, որ մարտի 5-12-ը ԱՄՆ կատարած պատմական այցի համար ընդհանուր առմամբ, միայն պատգամավորների քնելու և սնվելու համար պետական բյուջեից հատկացվել է 12 հազար 602 դոլար կամ 6 մլն դրամ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր