«Իհարկե, նաև ԼՀԿ-ն կողմ քվեարկեց, և քիչ պատգամավորներ կային, որոնք բացակայում էին․ դա էական դերակատարություն չունեցավ։ Անհրաժեշտ պահին, որբ վարչապետին խիստ անհրաժեշտ է լինում, վարչապետը կարողանում է անել այնպես, որ հօգուտ իրեն քվերկեն։ Իսկ մանր-մունր հարցերում, որոնք էական նշանակություն չունեն, միգուիցե, ինչ-որ խմբեր գոյանան, որոնք էական դերակատարություն չեն կարող ունենալ։ Եթե վարչապետին իրոք պետք լինի, որ Ամուլսարն աշխատի, ու հարցն ԱԺ-ում քվեսրկության դրված, ապա, միգուցե, իմքայլականններից 1-2 պատգամավոր դեմ քվեարկի, բայց մնացածը քվեարկելու են այնպես, ինչպես վարչապետին է անհրաժեշտ։ Անհրաժեշտ պահին, երբ կարևոր քվեարկություն է լինում, վարրապետն ամբողջ խմբակցությանը հավաքում է իր բռի մեջ»։ Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ քաղտեխնոլոգը նշեց՝ իշխանափոխությունից հետո այդպես էլ արտաքին քաղաքականության հայեցակարգեր չշակվեցին, հասկանալի չդարձավ, թե այս փոփոխվող աշխարհում հայաստանի տեղը որն է լինելու, ինչ դիրքորոշում ունի տարբեր հարցերի վերաբերյալ։
«Արտաքին քաղաքականության հայեցակետեր չներկայացվեցին, չհստակացվեց, թե Հայաստանն ի՞նչ դիրքորոշումներ ունի, օրինակ, ԵՄ-ում ինտեգրվելու հետ կապված, հայեցակետեր չներկայացվեցին, թե ՀՀ-ն ինչպիսի հարաբերություններ ունի աշխարի հզոր պետությունների հետ։ Այս պահին այս հարցերը բացակայում են ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից, և այստեղ դիվանագետները չէ, որ մեղավոր են։ Նրանք ուղղակի իրականացնում են դիվանագիտական այն պատվերները, որոնք ստանում են։ Եթե պատվեր չեն ստանում, ինքնուրույն ոչ մի բան անել չեն կարող։ Հաճախ տեսնում ենք, որ որոշ դեպքերում որևէ բան չի ստացվում, սկսում են դիվանագիտական կորպուսին մեղադրել։ Օրինակ՝ մամուլը, լրատվական հոսքերն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ վարչապետը չկարողացավ հանդիպել Թրամփին, ու դրա համար մեղավորներ է փնտրել դիվանագիտական կորպուսում ու ի դեպ, նրա ղեկավարած քաղաքական ուժին հարող որոշ ներկայացուցիչներ նշում են, որ դրա մեջ մեղավորություն ունի նաև ԱԳՆ-ն,իսկ այդ տեսակետին, ես, իհարկե, համաձայն չեմ։ ԱԳՆ-ն կատարում է այն հանձնարարականը, որը ստանում է», - նշեց Արմեն Բադալյանը։ Նրա խոսքով՝ եթե ՀՀ-ն չի վարում հասկանալի արտաքին քաղաքականություն, ո՛չ Թրամփը, ո՛չ էլ ազդեցիկ այլ երկրի ղեկավարների հետ հանդիպումներ տեղի չեն ունենա։
«Ավելին՝ մենք տեսնում ենք, որ ոչ միայն հանդիպումներ տեղի չեն ունենում, այլև հարաբերությունները վատթարանում են․ մասնավորապես, վերջին մեկ ամսվա կտրվածքով տեսանք՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի հետ կապված՝ խնդիրներ կան առնվազն։ ԵՄ-ի հետ կապված՝ Հայաստանի Անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին, ԵՄ ոչ մի ազդեցիկ ղեկավար՝ բացառությամբ մի երկու երկրի ղեկավարի, ՀՀ իշխանությանը չշնորհավորեցին անկախության տոնի կապակցությամբ․ ո՛չ Ֆրանսիայի նախագահը, որը մեր ռազմավարական դաշնակիցը պիտի լիներ ԵՄ-ում, ո՛չ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը ԵՄ շարժիչ ուժն է, ո՛չ Լեհաստանն ու Լիտվան, որոք ԱՊՀ տարածքում մասնակցել են հակառուսական ցանկացած դրսևորման, ո՛չ Սլովակիան, որը ՀՀ հետ բավական լավ հարաբերություններ ուներ, ո՛չ Շվեդիան, որն Արևելյան համագործակցության կարևոր դերակատարներից է, ո՛չ Բելգիան, որտեղ բավական մեծ հայկական համայնք կա, ո՛չ էլ Հունաստանն ու Կիպրոսը, որոնք ՀՀ-ի դաշնակիցներն են՝ հակաթուրքական գծով․ այս երկրներ ղեկավարներից ոչ մեկը չզանգեց ու ուղերձ չհղեց ՀՀ անկախության տոնի կապակցությամբ։ Դա չարեցին նաև ԵՄ-ից հեռացողները՝ Դոնալդ Տուսկը և մյուսները կամ եկող Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և այլ ղեկավարներ։ Դա նշանակում է, որ ԵՄ-ն հստակ հանձարարական էր տվել՝ ՀՀ վարչապետին չշնորհավորել անկախության տոնի կապակցությամբ, քանի որ ՀՀ ղեկավարին մի քանի անգամ մեսիջներ ուղարկեցին, երբ առաջին անգամ դա տեղի ունեցավ այս տարվա մայիսին, և Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի նկարով ծածկվեց վարչապետ նիկոլ Փաշինյանի լուսանկարը․ դա ուղերձ էր՝ փոխե՛ք ձեր քաղաքականությունը ԵՄ-ի նկատմամբ։ Մի մեսիջ էլ եղավ, երբ վարչապետի ծնունդը չշնորհավորեցին ԵՄ-ից․․․ Սա նշանակում է՝ ԵՄ-ի համար ՀՀ վարչապետն իրենից արժեք չի ներկայացնում, և միակ հեռախոսազանգը, եթե նկատել եք, եղել է օրերս տեղի ունեցած՝ Ֆրանսիայի նախագահի հեռախոսազանգը վարչապետին, որբ նրան հրավիրում էին սպիդի ու մալարիայի դեմ ինչ-որ գիտական կոնֆերանցի․ դա առնվազն լուըրջ չէ։ Սա ցույց է տալիս, որ ԵՄ-ն ՀՀ ղեկավարության հեը ու հատկապես վարչապետի հետ ապագա չի կապում՝ ԵՄ-ի կտրվածով», - ասաց Արմեն Բադալյանը՝ շեշտելով՝ վարչապետի՝ ԱՄՆ կատարված այցը ևս անհաջող անցավ․ այնտեղ միայն Կալիֆոռնիայի նահանգապետը հանդիպեց վարչապետին և Սենատից՝ դեմոկրատներից Ադամ Շիֆը, և իհարկե, ավելի ցածր էշելոնի քաղաքական գործիչներ։
Քաղտեխնոլոգը նշեց՝ արտաքին քաղաքականության մեջ ոչ միայն նվաճումներ չեն եղել, այլև բազմաթիվ հարցերում վատթարացում կա։ Արմեն Բադալյանը նշեց՝ ՀՀ-ում տեղի ունեցած ԵՏՄ նիստին ընդամենը Սինգապուրի վարչապետը եկավ, քանի որ նա այստեղ փաստաթղթեր պիտի ստորագրեր ու Իրանի նախագահը, որը Պուտինի հետ հանդիպումներ պիտի ունենար։
Ըստ քաղտեխնոլոգի՝ ՌԴ նախագահն էլ բազմաթիվ անգամներ մեսիջներ է ուղարկել ՀՀ վարչապետին, օրինակ, վերջերս հանդիպելով Բելլա Քոչարյանի հետ՝ ակնարկելով, որ ուզում է Քոչարյանին տեսնել ազատության մեջ։ Քաղտեխնոլոգի խոսքով՝ իշանությունները պետք է ուշադրություն դարձնեն իրենց ուղղված բոլոր մեսիջներին՝ դրական արդյունքների հասնելու համար։
Irakanum.am