Բրիտանական հեղինակավոր Independent թերթը կազմել է իր վարկածով աշխարհի 10 ամենագեղեցիկ խորհրդարանների շենքերի ցանկը: 10 ամենագեղեցիկ շենքերի թվում է նաև Հայաստանի խորհրդարանի շենքը: 193 երկրների խորհրդարանների շենքերի ցանկը կազմել է Ալան Ֆոլդսը, իսկ Ինդեփենդենթը ընտրել է 10 ամենից գեղեցիկը:
Ֆոլդսը Հայաստանի խորհրդարանի շենքը նմանեցնում է համալսարանական ավանի, որը գեղեցիկ է, հզոր ու սիմետրիկ:
Տաս գեղեցիկ շենքերի թվում են նաև Հունգարիայի, Ռումինիայի, ԱՄՆ, Տրինիդադ և Տոբագոյի, Անգոլայի, Հնդկաստանի, Կանադայի, Սեյշելների և Բութանի խորհրդարանների շենքերը: